11 07 2023

Հուլիսի 17-ից Երևանի անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Հուլիսի 17-ից Երևանի անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգը գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում։ Արդեն հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում է իրականացվում նաև Կենտրոնի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:

Հավելենք, որ մայրաքաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կանցնի արդեն երևանամերձ հատվածներում և խոշոր քաղաքներում համակարգի ներդրմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ