10 07 2023

Կան երկրներ, ըստ որոնց՝ Հայաստանը զբոսաշրջության համար անվտանգ չէ



«Հայաստանում զբոսաշրջիկների թիվը գերակշռում է Ռուսաստանը։ Ռուսաստանը միշտ է եղել ամենահետաքրքրվողը այս առումով։ Այս տարվա արդյունքներով մեր զբոսաշրջիկները 52 տոկոսը հենց Ռուսաստանից են գալիս։ Երկրորդը գալիս են Վրաստանից, հետո արդեն Իրանից։ Այս երեք երկրները, կրկնում եմ, միշտ են եղել ամենահետաքրքրվողները Հայաստանով։ Փորձում ենք ակտիվացնել նաև եվրոպական երկրներին։ Հետաքրքրություն կա Ֆրանսիայից, Գերմանիայից։ Դուբայից նույնպես հետաքրքրություն կա»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը ։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում կոմիտեն որոշ երկրների ուղղություններով, որոնք հայտարարել են, թե Հայաստանը անվտանգ չէ զբոսաշրջության համար՝ Սիսիան Պողոսեանը ասաց, որ ԱԳ նախարարության և դեսպանատների հետ աշխատում են այդ ուղղությամբ և կարողացել են ապահովել, որ Գերմանիայի կառավարությանը նման հորդորն հեռացնի պաշտոնական կայքերից, բայց այլ երկրներում դեռ խնդիր կա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ