07 07 2023

Արցախի շրջափակման հարցում բնակչությունը ՀՀ իշխանությանն ավելի շատ է մեղադրում, քան Ադրբեջանին. Գելլափ



«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակը հերթական հարցումներն է իրականացրել: Մասնավորապես հարցվածներին ծնդրել են պատասխանել հետևյալ հարցին.

«Արդեն շուրջ 200 օր է ադրբեջանցիները արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ և նույնիսկ հումանիտար բեռներ հնարավոր չէ ուղարկել Արցախ: Ըստ Ձեզ ով/ովքեր են մեղավոր այս ստեղծված իրավիճակի համար»:

Նույն հարցումը իրականացվել է նաև հունվար ամսին:

Հարցվածների 35%-ի կարծիքով մեղավորը ՀՀ իշխանություններն են, 27,8%-ի կարծիքով Ադրբեջանը, իսկ 25%-ի կարծիքով ՌԴ իշխանությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ