«Սա առաջին մաշտաբային նախաձեռնությունն է, սա հնարավորություն է, որ մեր քաղաքացիներն իրենք կարող են դառնալ օրենքի նախագծի հեղինակ և պարտադրել նախ ՀՀ օրենսդիր մարմինն ընդունվի այս օրենքը և նաև՝ միջազգային հանրությանն այս նախաձեռնությամբ պահանջ է դնում, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջաի կազմում և չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվել։ Օրենքը նախատեսում է, որ 50 հազար ստորագրությամբ օրենքի նախագիծը նախ ներկայացվում է ԱԺ , եթե ԱԺ-ն չի ընդունում ևս 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում պարտադիր անցնում է հանրաքվեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Հայաքվե» նախախեռնության կարևորությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը