04 07 2023

Երևանում քամու հետևանքով կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ

Երևանում քամու հետևանքով կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։

***
Հուլիսի 4-ին, ժամը 19:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է և ընկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ծառի ճյուղը (մոտ 20 մ) հեռացրել ավտոմեքենայի վրայից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ