04 07 2023

Երեկ, հունիսի 3-ը, կարող ենք համարել դատական իշխանության վախճանի օր․ Ռուբեն Մելիքյան



«Հայերի մոտ Սահմանադրության գործածության տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում սահմանադրականությունը սահմաններ դնելն է՝ պետական իշխանությունների առաջ և քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում․․․  Բայց բուն սահմանադրականությունը վերաբերում է պետություն -քաղաքացի տիրույթին և պետական իշխանության տարբեր ինստիտուտների միջև սահմանին»,- Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբանՌուբեն Մելիքյանը: Փաստաբանի խոսքով ՝  այսօր սահմանադրականության խնդիր կա, քանի որ նշված  այդ սահմանները ջնջվում են:

Իրավապաշտպանը նկատեց, որ ՀայաՔվեի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի հնարավորությունը տրվել է Սահմանադրության վերջին փոփոխված տարբերակը:

Նա նաև հիշեցրեց, որ երկու տարի առաջ ՍԴ-ն իր որոշմամբ հասատեց, որ ինչպես Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներն են անփոփոխ, այնպես էլ ՝ Նախաբանը և դիտարկեց  ներկա իրողություները:

«Հայաստանը հազարամյակների ընթացքում երբեք որակյալ դատական համակարգ չի ունեցել»,-հայտարարեց Ռուբեն Մելիքյանը և, կարծիք հայտնելով որ իրավիճակը դեպի լավը սկսեց փոխվել 2012-13 թթ., հայտարարեց, թե կայացող դատական համակարգը փլուզեց նոր իշխանությունը՝ 2018 թվականից գալով իշխանության, իսկ ԲԴԽ-ի վերջին՝ հրապարակային նիստի փակման դեպքը, համարեց դատկան իշխանության վախճանի օր, բայց հույս հայտնեց, որ այն վերջնական չի կործանվի:
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ