Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը