Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Կես տարուց ավել ի է՝ Արցախը շրջափակված է, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև էթնիկ ցեղասպանության է ենթարկում՝ իր հայրենիքում ապրող բնիկ ժողովուրդը՝ միջազգային հանրության, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնության ներքո ․ ԵՄ որոշ երկրներ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը Ռուսաստանը և մյուս երկրները, որոնք ստանձնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը , այս պահին իրենց կեցվածքով մեզ չեն բավարարում, հստակ գործուն քայլեր չենք նկատում նրանց կողմից, որպեսզի բացվի Արցախի կլյանքի ճանապարհը, մեր պահանջն է, որպեսզի հասցեական հայտարարություններ արվեն ու հստակ գործողությունների դիմեն՝ Արցախի ճանապարհը բացելու հետ կապված»,-ՀՀ-ում ԵՄ դեսպանության առջև, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը