27 06 2023

«SOS Artsakh»․ միջազգային հանրությունը կոչերից բացի, քայլեր պետք է ձեռնարկի՝ Արցախում աղետը կասեցնելու համար․ Դանիելյան



 Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում և Կոսովոյի օրինակով նույն միջազգային հանրությունն օգտագործել է՝  «անջատում հանուն փրկության» սկզբունքը, մեր նպատակն է  բոլոր միջազգային կազմակերպություններին, պետություններին կոչ անել՝  աչք չփակել ու, տեր կանգնելու  Արցախի ինքնորոշման իրավունքին, աշխարհը պետք է պաշտպանի Արցախի՝ հազարամյակներով իր տարածքում ապրելու իրավունքը։ Ոչ միայն կոչեր պետք է անի միջազգային հանրությունը, այլև գործուն քայլեր պետք է ձեռնարկի, որ  օր առաջ ապաշրջափակվի Արցախը»,-վստահեցնում է ՀՅԴ անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ