«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ԱԺ իր ելույթում, օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց փաստաբանների կողմից հայտարարված այսօրվա գործադուլ ին՝ համարելով այն կարևոր նախաձեռնություն, որին, ըստ նրա, նախորդել էին թե փաստաբանների պահանջները և թե այն բռնությունները, որոնց քննության վերաբերյալ, ըստ Մինասյանի, պատշաճ ընթացակարգ չի իրականցվում․ «Առաջարկում եմ իրականացնել քննարկում, ի վերջո կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ փաստաբանական ինստիտուտը չի կարող անտարբերության մատնվել ․ երբ փաստաբանական համայնքը նման ահազանգ է հնչեցնում մենք չենք կարող անտարբեր լինել «,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով ԱԺ մասնագիտացված հանձնաժողովներում քննարկում կազմակերպելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը