«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին: Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին.
«Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը