20 06 2023

Այո, վթար է տեղի ունեցել, ղեկին ես եմ եղել․ ՔՊ-ական պատգամավոր

Այո, վթար է տեղի ունեցել, ղեկին ես եմ եղել․ ՔՊ-ական պատգամավոր

 

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել, որից հետո ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել,  ավտոմեքենայի ղեկին  ես եմ եղել։

Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր  հետ ամեն բան նորմալ է։

Իսկ ժողովուրդ օրաթերթի  հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։

Անփորձանք երթևեկություն բոլորիս»։

Համաձայն Shamshyan.com-ի՝ վթարը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան, Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում։ Բախվել են Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ