09 06 2023

Եմ դիտորդների նկատմամբ վստահությունը հայաստանցիների մոտ կտրուկ նվազել է․ հարցում

Եմ դիտորդների նկատմամբ վստահությունը հայաստանցիների մոտ կտրուկ նվազել է․ հարցում

 

Հայաստանում հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը ՀՀ-ում»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Լիովին դրական – 14,8 տոկոս
  • Ավելի շուտ դրական – 29,4 տոկոս
  • Ավելի շուտ բացասական – 18,5 տոկոս
  • Ընդհանրապես բացասական – 29,9 տոկոս
  • Դժվարանում եմ պատասխանել – 7,5 տոկոս

Նույն հարցը տրվել է նաև 5 ամիս առաջ՝ հունվար ամսին, և պատասխանները եղել են հետևյալը․

  • Լիովին դրական – 36,8 տոկոս
  • Ավելի շուտ դրական – 31,6 տոկոս
  • Ավելի շուտ բացասական – 13,7 տոկոս
  • Ընդհանրապես բացասական – 14,0 տոկոս
  • Դժվարանում եմ պատասխանել – 3,8 տոկոս

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-31-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ