Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանն էլ է հերոսածին մայր, քանի որ Աշոտ Փաշինյանը ևս մասնակցել է պատերազմին և միայն բախտի բերմամբ չի զոհվել, 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Աշոտն ինչո՞վ է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազար տղու գլուխ կերա՞ն։ Դե եթե հերոս էր, ինչի՞ իրեն մեքենայից դուրս գցեց, թե՞ էդ էլ էր հերոսություն»:
Անդրադառնալով դատական նիստերին, Աննա Մկրտչյանն ասաց․ «Ես երբեք ականատես չեմ եղել, որ այսպես ասած, տուժողը ուղղություն ցույց տա դատավորին: Բայց քանի որ մենք ապրում ենք ոչ ադեկվատ միջավայրում, փաստորեն, ամեն ինչ հնարավոր է։ Մենք փաստացի չունենք ո՛չ արդարադատություն, ո՛չ արդարություն։ Դրանք Հայաստանի համար այս պահին կեղծ կատեգորիաներ են: Անօրինականության վրա զարմանալն արդեն անիմաստ է։ Ես շոկի մեջ եմ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը