Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից լրագրողները հետարքրվեցին, թե՝ որքանո՞վ է ազնիվ, որ բարձրաստիճան պաշտոնյաները բուժվելու են անվճար, իսկ վիրավոր զինծառայողները գումարի խնդիր ունեն։
Ի պատասխան՝ ասաց, որ երկրի առաջին դեմքերը, օրենքով սահմանված կարգով, պետք է ունենան մինիմալ բժշկական օգնության կարիք, դա նվտանգային կարևոր երաշխիք է։
Նախարարից նաև հետարքրվեցին, թե՝ «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության։
«Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ տամ, չտամ, ինձ չեն հրավիրել», - ասաց նա։
Նախարարը պատրաստ է ներկայանալ ու բացատրություն տալ այդ գործով, բայց իր կամքով չի գնա ու խնդրի, որ իրեն հարցաքննեն։
«Չէ, ես մշտապես եղել եմ շատ թափանցիկ, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով»,- նշեց Ավանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը