05 06 2023

2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ մտած մեխը՝ վեճի առիթ



«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աֆղանական Թալիբանի ներկայացուցիչը իրանցի ինժեներների հետ վիճում է` այն բանի վերաբերյալ, որ Իրան֊Աֆղանստան սահմանում իրանցի ինժեներների կողմից սեպված մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է, և պահանջում է այն հետ քաշել։ Իրանցի ինժեներները հետ են քաշում մեխը, որից հետո Թալիբանի ներկայացուցիչը սարքով ստուգում է և ասում է. "Մեխը ծուռ դիրքում է, ու մեխի մի մասը էլի մեր հողի մեջ է"։ Նորից ուղղում են մեխը, և վերջում Աֆղանստանի ներկայացուցիչը իրանցի ինժեներին հարց է տալիս. "Դուք ասեցիք. "Եթե մեր կողմից 10 սանտիմետր սխալ լիներ, մենք աչք կփակեինք դրա վրա"։ Ինչո՞ւ այդպես ասեցիք, էդքան շատ հող ունե՞ք""։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ