10 01 2021

Իմքայլական Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է և ծեծկռտուք սարքել. Dejavu

Իմքայլական Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է և ծեծկռտուք սարքել. Dejavu

Տելեգրամյան Դեժավյու ալիքը հայտնում է․

«Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Դրան ի պատասխան, նա սկսում է բարձր հայհոյել և զայրացած գոռալ , թե ի՞նչպես է, որ իրեն չեն ճանաչում, ինքը ԱԺ պատգամավոր է, ինչպես կուզի այնպես էլ կպահի իրեն: Կողքի սեղանի մասնակիցները փոխադարձ հայհոյանք են հնչեցնում շիշ բռնողի հասցեին, ասելով, որ թքած ունեն իր կարգավիճակի վրա և, որ ԱԺ պատգամավորը իրավունք չունի իրեն այդպես լկտի պահելու...Դրան ի պատասխան շիշ բռնողը հարձակվում է այդ սեղանի մասնակիցների վրա:

Տեղի է ունենում վիճաբանություն և ծեծկրտուք: Տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել խնդիրը, շիշ բռնողը զանգահարում է ոստիկանապետ Վ.Ղազարյանին եւ հրահանգում նրան բերման ենթարկեն մյուս կողմին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հասկանում են, որ միակ մեղավորը շիշ բռնողն է և փորձում են դեպքին ընթացք չտալ։ Սակայն շիշ բռնողը, լինելով ոչ սթափ վիճակում, կրկին զանգում է ոստիկանապետին և շատ կոշտ խոսակցություն ունենում իր հետ՝ զայրանալով, թե ինչու՞ իր ասածը ոստիկանները չեն կատարել: Հայկ Սարգսյանին հունից հանում է « հմի շիշ ես բռնում ու մարդ բռնել տալիս, մի երկու ամսից էլի լիքը բան ես բռնելու , ձեռներդ պարապած պահի այ բռնող» արտահայտությունը:

Շիշ բռնողի հետ նույն սեղանին գտնվող որոշ մասնակիցներ մի կերպ հանգստացնում են նրան, հանդարտեցնում իրավիճակը, չթողնելով, որ այն ավելի բարդանա և թողնում հեռանում են իրենց հետ տանելով գրեթե անգիտակից հարբած վիճակում գտնվող ԱԺ պատգամավորին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ