Իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի վեճը հին վեճ է, այն ձևավորվեց, երբ մենք նոր եկանք իշխանության, դա ձևակերպվեց 2-3 նախադասությունով իր կողմից, 2-3 նախադասությունով իմ կողմից. որ ես ասացի`մենք համաշխարհային ազգ ենք, և այստեղ նկատի ունեի, ոչ միայն աշխարհով մեկ սփռվածը, այլ նաև`մեր հավակնություններն են համաշխարհային: Դա չի նշանակում ուրիշից տարածքներ վերցնել, դա նշանակում է, որ մենք դերակատարություն ունենք համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ`չէ, այդ հավակնությունները կարող են վտանգավոր լինել, մենք սովորական ժողովուրդ ենք, սովորական ազգ ենք, կառուցենք սովորական պետություն և նույնիսկ արտահայտություն եղավ, որ Սփյուռքը, միևնույն է, ձուլվելու է, գնալու է, ձուլվելուց առաջ, որքան հնարավոր է փող թող ուղարկի Հայաստան`Հայաստանը զարգանա»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը