Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը