01 06 2023

Նախընտրական խոստման պես հնչեց, բայց դեռ չեմ պատրաստվում քաղաքապետ դառնալ․ աշակերտը՝ Երևանի ավագանու նիստին



 Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ձևաչափով միջոցառում էր մեկնարկել։ Երևանի ավագանու անդամների համար նախատեսված տեղերը զբաղեցրել էին երեխաները՝ Երևանի տարբեր դպրոցներից։ Նիստը վարում էրփոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղարաջյանը, ով նույնպես  «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակում Երևանի ավագանու անդամներից մեկն էր ու հարցեր բարձրացրեց Երևանի, մասնավորապես Հաղթանակ թաղամասի մասին, որտեղ բնակվում է նա։

 «Տարիներ շարունակ քաղաքային իշխանություններին ուղղված մեր, հարևանների  նամակներն անպատասխան են մնացել։ Մինչ պաշտոնյաները զբաղված էին «ավելի կարևոր» գործերով, մենք՝ երեխաներս, մեր  ծանր հեծանիվները գրկած անցնում էինք մի քանի հարյուր մետր, մինչև հասնեինք  ասֆալտապատ փողոց ու  անվտանգ վարեինք։ Առաջարկում եմ օր առաջ  համայնքային բյուջեից գումար տրամադրել փողոցում նախ կոյուղատար անցկացնելու, ապա ասֆալտապատելու համար։  Կարծում եմ՝ բավարար միջոցներ կան։ Նույնիսկ եթե չկան,  ասֆալտապատումն անհրաժեշտություն է, քանի որ բացասաբար է ազդում բնակիչների կյանքի որակի, առողջության, անվտանգության վրա»,- ասաց Նարեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ