Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 14 հազար 848 աշակերտ արդեն իսկ գրանցված են հայաստանյան դպրոցներում, հաճախում են դասերի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա ներկայացմամբ, Երևանում գրանցված է 4675 սովորող,
Արագածոտնում՝ 707,
Արարատում՝ 2068,
Արմավիրում՝ 1290,
Գեղարքունիքում՝ 712,
Լոռիում՝ 883,
Կոտայքում՝ 2514,
Շիրակում՝ 631,
Սյունիքում՝ 581,
Վայոց Ձորում՝ 322,
Տավուշում՝ 465։
«Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ գործարկվել է վարձակալության ծրագիրը։ Կարծում եմ՝ մարդիկ այս պահին ավելի միջնաժամկետ կացարանի փնտրտուքի հարցերով են զբացված, որով էլ պայմանավորում են իրենց երեխաների դպրոց գնալը»,- ասաց Անդրեասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը