01 06 2023

Արտոնյալների թիվը մեծացավ․ այսուհետ վարորդները ստիպված կլինեն զիջել բազմաթիվ պաշտոնյաների

Արտոնյալների թիվը մեծացավ․ այսուհետ վարորդները ստիպված կլինեն զիջել բազմաթիվ պաշտոնյաների

Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում ավելացրեց այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ենթակա են կահավորման կապույտ առկայծող փարոսիկներով կամ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն օժտվել է քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություններով։ Իսկ Պետական եկամուտներին կոմիտեն, չնայած ունի նման գործառույթ, բայց ներառված չի եղել ցանկում։

Ցանկում ներառված չեն նաև Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները, այնինչ վերջիններիս բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտություն է առկա: Ուստի հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի տրանսպորտային միջոցներին կապույտ առկայծող փարոսիկներով կահավորելու իրավասություն տրվեց։

Նշվում է, որ շտապ օգնության, հրդեհային, զինվորական, փրկարար ծառայությունների և իրավակարգի ու անվտանգության ապահովման մարմինների տրանսպորտային միջոցները համարվում են օպերատիծ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, իսկ բոլոր տեսակի օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկները պետք է լինեն կապույտ գույնի։

Ցանկում առաջարկվում է լրացնել նաև Անվտանգության խորհրդի անդամների և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները՝ նրանց բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ