30 05 2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու նախագահի խոսնակը՝ ուկրաինական անօդաչուների գրոհի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու նախագահի խոսնակը՝ ուկրաինական անօդաչուների գրոհի մասին

Այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց Մոսկվայի վրա անօդաչուների հարձակման մասին։ Ասաց, որ մյրաքաղաքում աննշան վնասներ են կրել երկու շենքեր, որոնց բնակիչներին տարհանել են։ Քաղաքացիները վնաս չեն կրել։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարեց, որ Մոսկվայի վրա գրոհած անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, այն բնորոշեց ահաբեկչություն։ Նշեց, որ հարձակմանը մասնակցել է ութ անօդաչու, որոնք ոչնչացվել են։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ անօդաչուների գրոհը Մոսկվայի և Մերձմոսկվայի դեմ Կիևի պատասխանն է ռուս զինվորականների՝ որոշումների ընդունման կենտրոններից մեկի վրա արդյունավետ հարվածների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ