25 12 2023

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ ազատագրել են Մարյինկա բնակավայրը», - ասել է նախարարը:

Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական զորքերի գնդակոծությունից:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ