24 05 2023

Էնպես էիք ձեզ ներկայացնում, քիչ էր մնում աչքերս արցունքներով լցվեին․ Խամոյանը՝ Արմեն Դանիելյանին



 ԱԺ-ում  դատավորների ընտրության հարցն է  քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել է 3  թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։ 

Խոսքն ուղղելով թեկնածուներից Արմեն Դանիելյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Այո, դուք նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակվել դատավոր։ Եվ ես կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ «պարգևել են» ձեր նման դատավորներ։ Քիչ էր մնում աչքերս արցունքներով լցվեին, այնպես էիք ձեզ ներկայացնում, կարծես մենք Հայաստանի Հանրապետությունում չենք ապրում, մասնագիտական հանրույթի հետ չենք շփվում, փաստաբանների հետ չենք շփվել, ձեր գործընկերների հետ չենք շփվել և ծանոթ չենք եղել ձեր գործունեությանը։ Դուք այնպիսի գովեստի խոսքեր էիք հնչեցնում ձեր հասցեին, ասում եք՝ ձեր օրինակելի կերպարի ձևավորման վրա․․․ Էդ ո՞ր օրինակելի, որ տարբեր իշխանությունների ժամանակ նույն գործերով կողմերից մեկին չեք լսո՞ւմ։ Այսինքն՝ ով օրվա իշխանություն է, դուք փորձում եք հարմարվել։ Նախորդ իշխանությունների օրոք էլ էիք փորձում իշխանություններին հաճոյանալ, այս իշխանությունների օրոք էլ եք փորձում հաճոյանալ։ Ինչո՞ւ ձեզ պետք է նման բարձր պաշտոնի ընտրենք, ձեր ո՞ր արժանիքի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ