19 05 2023

Դատական նիստն ավարտվեց, քաղաքացիները փակեցին Արշակունյաց պողոտան



 

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննումը։ Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 3-ին։

Դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները և քաղաքացիները փակեցին Արշակունյաց պողոտան՝ հայտարարելով, որ մեկ ժամ փակ են պահելու։ Նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հաղորդում էր ներկայացրել, թե իրեն առևանգել է Գայանե Հակոբյանը։ Զոհված զինծառայողների հարազատները նշում են, որ Փաշինյանին պարզապես հրավիրել են Եռաբլոր՝ ծանոթանալու հոր կատարած աշխատանքին։ Նա էլ ինքնակամ նստել է մեքենան, սակայն հետո իրեն դուրս նետել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ