«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, երևի վախենում է գալ զոհված զինծառայողների ծնողների հետ առերեսման»,-այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի այրին:
«Տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում, հեռու չէ Աշոտ Փաշինյանից, որ նա է հաղորդում ներկայացրել: Քննչական կոմիտեն կամ Ոստիկանությունն ինչո՞վ են իրարից տարբերվում. Նիկոլի նույն ստրուկներն են: Տեսանյութերից պարզ երեւում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստել է Գայանե Հակոբյանի մեքենան: Այդ միայնակ կինը նրան ի՞նչ պիտի աներ»,- նշեց զոհվածի այրին:
Հարցին՝ ինչո՞ւ է ծնողների հետ առերեսումը հետաձգվում, նա պատասխանեց. «Տեսանյութից երեւում է, որ Աշոտ Փաշինյանի վախը, թե իրեն ոնց է նետում մեքենայից: Սա է իրականությունը, երեւի վախենում է գալ առերեսման: Երեւի վախենում է նայել զոհվածի ծնողի աչքերին: Նա չի գա առերեսման՝ հերթական անգամ ծնողներին այս վիճակին պահելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը