18 05 2023

Ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանն այդ պահին այնտեղ․ միտումնավորություն է․ զոհվածի հայր



«Այստեղ Գայանեի նկատմամբ անհատական վերաբերմունք չէ, այլ վերաբերմունք է որդեկորույս ծնողների նկատմամբ: Ուզում են ցույց տալ, որ որդեկորույս ծնողները խախտում են օրենքը: Մենք «Որդիների կանչ» ՀԿ-ով մեր կարգախոսն է՝ օրինականություն, հայրենասիրություն եւ պաշտպանություն բանակին: Մենք կորցրել ենք մեր թանկագինը, փորձում ենք մեր քայլերն այնպես անել, որ հետագա կորուստներ չլինեն»,- ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը:

Սասուն Բադոյանի խոսքով՝ սա միտումնավոր գործ է. «Ես մեղադրում եմ թիկնազորին, ո՞ւր էր թիկնազորը, նա պարտավոր էր նրա կողքին լինել: Օգտագործվել է ծնողների էմոցիան: Դատավարությունից հետո ծնողները էմոցիայով դուրս են եկել եւ կան տեսանյութեր, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ, իրար հետ որոշում են մեքենա նստել, միասին նստում են մեքենան եւ շարժվում: Ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանն այնտեղ: Մենք գիտենք, որ նրանց վաղուց այնտեղ չեն ապրում: Դատարանի բակը մեծ է, ճանապարհի եզրին կա մայթ, որտեղով հետիոտնը գնում-գալիս է, նույն ժամին ու նույն պահին այնտեղ գտնվելը ինչ է նշանակում»:

Հարցին, թե ինչպես՞ է ստացվում, որ զոհվածների ծնողներին Եռաբլուրից բռնի ուժով բերման են ենթարկում, եւ որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվում, իսկ այս դեպքով նույնիսկ ձերբակալված անձ կա, զոհվածի հայրն ասաց. «Եվ հակառակը Եռաբլուրի դեպքից հետո ծնողներին են դատի տվել, որ ոստիկաններին վիրավորել են եւ հրամանին չեն ենթարկվել»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ