«Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի իր դիմումը, որովհետև շատ վատ քայլի է գնալու, եթե սա ընթացք ստացավ: Մյուս կողմից էլ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքը անհաջող հոր զավակ է: Ծնողների հետ կապված ինքը պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից: Մյուս կողմից էլ ասում եմ, որ զոհերի ծնողները պետք է արժանապատիվ և գլուխները բարձր կյանք ունենանք, մենք պարտք ունենք իրենց առաջ: Իսկ Աշոտ Փաշինյանին ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ հետ վերցնի իր դիմումը, ամոթ է, ինքը այդպիսի բան չանի: Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ, որ իրենց չափերի մեջ պահեն եւ հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված հրահանգավորված քաղաքականություն վարեն»,- ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին, որից հետո ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը