17 05 2023

Ծնողներից մեկն Աշոտ Փաշինյանին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել՝ նստել է․ Գալեյան․ Hayastan.news

Ծնողներից մեկն Աշոտ Փաշինյանին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել՝ նստել է․ Գալեյան․ Hayastan.news

Hayastan.news-ը գրում է․

Եթե Աշոտ Փաշինյանը նստում է մեր մեքենան, նշանակում է՝ մենք առևանգե՞լ ենք։ Ես այդ մեքենայում չեմ եղել, ես իմ մեքենայում եմ եղել, ինքը մեր ծնողներից մեկի մեքենան է նստել։ Ասել են՝ նստիր, գնում ենք Եռաբլուր, տեսնես ինչ է արել հերդ։

Այս մասին քիչ առաջ Hayastan.news-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Մխթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ մեկնաբանելով ՀԺ-ի այն հրապարակումը, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները այսօր փորձել են առևանգել Նիկոլ Փաշինայնի որդուն՝ Աշոտ Փաշինայնին, և նրանց մեջ է եղել նաև Գարիկ Գալեյանը։

Գալեյանը պատմեց, որ այսօր իրենք Շենգավիթում գտնվող Երևան քաղաքի դատարանում մասնակցել են Ժորա Մարտրոսյանի մայրիկին առնչվող դատական նիստին, և Աշոտ Փաշինայնին դատարանի մոտ են հանդիպել։

«Քաղաքավարի մոտեցել ենք, Գայանեն մոտեցել ասել է՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ, արի, նստիր մեքենան, ուզում եմ հետդ խոսել։ Նստել է, շարժվել են, ճանապարհի կեսից իջել է։ Ինքը բացարձակ չի դիմադրել, ինքը եկել, դուռը բացել՝ նստել է։ Հետո ինքը դուռը բացեց գցվեց մեքենայից»,-ասաց Գալեյանը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ