Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։ Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։
«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի, Կութի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը