13 05 2023

Բժիշկները մահացած համարվող հիվանդին վերակենդանացրել են․ Shamshyan. com

Բժիշկները մահացած համարվող հիվանդին վերակենդանացրել են․ Shamshyan. com

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու: Հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանը հայտնում է, որ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, եւ բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը 76-ամյա Վլադիմիր Մ.-ն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ