10 05 2023

3 ամսում քաղաքապետարանում 58 միլիոն դրամից ավելի պարգևավճար են բաժանվել․ ավագանու անդամ

3 ամսում քաղաքապետարանում 58 միլիոն դրամից ավելի պարգևավճար են բաժանվել․ ավագանու անդամ

58 175 280 դրամ. ահա այսքան է կազմել 2023 թ.ի հունվարից մարտի վերջ ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես պարգևավճար տրված գումարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Այս տվյալներն օրերս պաշտոնապես ինձ տրամադրվել են ի պատասխան մարտի 20֊ի հարցմանս։

Ստորև ձեզ եմ ներկայացնում նաև 2022֊ին տրված պարգևավճարների գումարը և հասցեատերերին։

2023֊ի մարտը ռեյորդային է եղել գումարի մեծությամբ։

Հիշեցնեմ, որ երբ Երևանի ավագանին զգալիորեն բարձրացրեց աշխատավարձերը, դա արվեց հիմնավորմամբ, որ այլևս պարգևավճարներ տրվեն միայց բացառիկ դեպքորում` աշխատանքային հաջողություններ արձանագրելու դիմաց։

Ինչպես տեսնում եք, դա այդպես չէ, և համայնքային բյուջեն շարունակում է առանձին պաշտոնյաների պարգևավճարների աղբյուր հանդիսանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ