09 05 2023

Զուտ քաղաքական որոշում է․ Բագրատ Սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարի որոշման մասին



«Զուտ քաղաքական որոշում է,  քննարկելի նյութեր կային մնացին բաց», - Yervan.Today-ի հետ զրույցում նման կերպ գնահատեց Տավուշի թեմի առաջնորդ, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝  «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան տարալուծելու՝ ԿԳՄՍ նախարարի որոշումը։

Դիտարկմանը, որ նախարարի այդ որոշումը հակասում է «Հայաստանի Հանրապետության և   Հայաստանյայց Առաքելական սբ․ Եկեղեցու հարաբերությունների մասին»  օրենքի 8-րդ կետին, Սրբազանը կրկին նշեց, որ ձեռնպահ կմնա իրավական գնահատական տալ, սակայն համոզված է,  որ որոշումը քաղաքական է։

Հիշեցնենք , որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․  «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։

Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցինք նաև հոգևոր ու նոր Հայաստանի միջև զուգահեռներ անցկացելու և պարբերաբար իր կողմից հնչող պատգամի մասին, ըստ որի՝  հոգին պետք է հաղթի «դուխ»-ին,  հոգևոր Հայաստանը՝  նոր Հայաստանին,  եռագույն ը՝ սև ու սպիտակին։ Հարցին, թե՝ արդյո՞ք ունենք այն համազգային ներուժը, որի շնորհիվ  ասվածը հնարավոր կլինի, Սրբազան Հայրն ասաց․ «  Մեկը մեր տեսիլնք է, ձգտումն ու երազները, մյուսը՝  մեր իրականությունը․  հոգևոր Հայաստանը մեր տեսիլքն է, մեր ձգտումը,  մեր ցանկությունը և մաքրված իրականությամբ պետք է հասնենք այնտեղ, նոր Հայաստանը, երբ ասում եմ,  այսօրվա իրականությունն է, որի մեջ մենք բոլորս ապրում ենք․ ուրեմն մեզ պետք է այդ տեսիլքն իրագործել  բոլոր շերտերով, դա կլինի քիչը կամ շատը բացարձակ նշանակություն չունի ,  այնպես ինչպես մոխր մեջ կրակն է, այդպես պետք է մնա, որի վերջո, վերածվի մեծ լուսավորության։

Հարցին, թե՝ իշխանության կողմից հրամցվող կեղծ խաղաղության թեզերի պայմաններում հնարավոր  կլինի՞ ունենալ  այն Հայաստանը, որի մասին երազում ենք , Բագրատ Սրբազանն ասաց ․ « Հնարավորությունն այն է, որ պետք է խոսենք իրագործումների մասին  և ոչ թե չիրագործվածների,  խոսենք վստահելու , ոչ թե՝ չվաստահելու մասին, պետք է խոսենք նվիրյալների մասին, ոչ թե՝ անտարբերների ․․․ Բոլոր նրանք, որոնք հայրենիք ունեն, պետք է սնվեն այն գաղափարներով , որոնք միտված են մեր տեսիլքի իրականացմանը․ դա անվտանգ, հզոր հայրենիք ունենալն է՝ Արցախով, բանակով, Եկեղեցիով, կրթված ու գիտակից սերնդով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ