«Այն ինչ առաջարկում են գերեզմանային խաղաղություն է , այսինքն՝ հայեր չլինեն և թուրքերի համար լինի խաղաղություն»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող քրեկաան հետապնդմանը, ասաց․ «Մտածված գործողություններ են՝ բանակը թուլացնելու․ բանակը, կարելի է ասել, գլխատված է»։
«Տեսում եմ , որ Ադրբեջանը շատ է շտապում, որովհետև Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար հնարավորությունների պատուհան է , որովհետև 100 տարում ո՛չ Թուրքիան , ո՛չ Ադրբեջանը նման հնարավորություն չեն ունեցել»,-ասաց Վրթանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը