06 05 2023

Խնդիր է, որ քեզ ներկայացնողը, քո կառավարիչն ամոթ, վախ ու բարոյականություն չունի․ Բագրատ Սրբազան



«Մեր խոցված իրականությունը խոսում է նաև մեր հոգևոր, արժեքային ճգնաժամի մասին․ ինքնարդարացման այս հեղեղը տարածում ու լցնում են մեր կյանք առաջինը նրանք, ովքեր պատասխանատու  են մեր կյանքի համար»,- «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց   Տավուշի թեմի առաջնորդ,  Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մեջբերելով ավետարանական խոսքը, Սրբազանըն նշեց․  «Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր, եթե չկարողանա հրաժարվել ինքնարադարացումից»։

«Գործածիդ համար պետք է  պատասխան  տաս»,-ասում է Բագրատ Սրբազանը։

Սրբազան Հայրը նաև անդրադարձավ մեզանում տարածված խնդրին․ «Անընդհատ խոսել ենք  քաղաքացի պատրաստելու մասին,  բայց ո՞վ է խոսել Մարդ պատրաստելու, ինքնություն պատրաստելու, ինքնության հետ հաշտ լինելու մասին և ամենակարևորը՝  քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ բարոյական հասարակություն պետք է  ունենալ․ խնդիր է , որ քեզ ներկայացնողը, քո կառավարիչը  ոչ ամոթ, ոչ վախ, ոչ բարոյականություն ունի։ Մեր այսօրվա կյանքը գողացված ուրախության, գողացված  պատվի ժամանակաշրջան է և մենք կոչված ենք վերականգնելու այն։  Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն դրանք  այն բարքերն են, որոնք կան մենզանում։  Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին․ սա պետք է լինի մեր նշաբանանը․․․Ամեն հայ պետք է արթնանա այս պատգամով և  Տեր Եսայի մարգարեի խոսքերը քիչ փոխած ասեմ՝   չե՛մ մոռանալու հանուն քեզ Հայաստա՛ն,  չե՛մ  ներելու  հանուն քեզ Արցա՛խ»,-ասաց Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ