04 05 2023

Գնալով դժվարանում եմ ելք ու հույս տեսնել, բայց թևաթափ չեմ լինում․ Ավետ Բարսեղյան



«Ես եկել եմ ստորագրելու․ երբ յուրաքանչյուրի սրտի մեջ էդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր, հրատապ, այդ ժամանակ էլ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- հարցազրույցում ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը, որը մասնակցում էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված՝ Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը հանելու պահանջով ստորագրահավաքին։

Հարցին՝ գործող իշխանությունների պարագայում հնարավոր կլինի՞ Արցախի համար ճիշտ հանգուցալուծում, պատասխանեց․ «Չէ, չի լինի։ Գնալով դժվարանում եմ ելք ու հույս տեսնել, բայց թևաթափ չեմ լինում։ Էդ հույսը՝ մի քիչ ավելի կաղ, մի քիչ ավելի հաշմանդամ, բայց կա»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ