03 05 2023

Բնակչության 52%-ը կարծում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում. Սոցհարցում

Բնակչության 52%-ը կարծում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում. Սոցհարցում

Նախօրեին հրապարակվեցին ամերիկյան հեղինակավոր Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ քաղաքացիները պատասխանել են հետևյալ հարցին՝ Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ։

Ստորև ներկայացնում ենք հարցամն պատասխանները:

Ճիշտ ուղղությամբ՝ 26 տոկոս

Սխալ ուղղությամբ 52 տոկոս

Դժվարանում/հրաժարվում է պատասխանել 12 տոկոս

Նույն հարցին ՀՀ քաղաքացիները պատասխանել են նաև նախորդ հինգ տարիներին, ներկայացնում ենք արդյունքները.

Ճիշտ ուղղությամբ՝ 2018(73%), 2019(60%), 2021(43%), 2022(31)

Սխալ ուղղությամբ  2018(14%), 2019(20%), 2021(20%), 2022(42%)

Դժվարանում/հրաժարվում է պատասխանել 2018(13%), 2019(17%), 2021(37%), 2022(27%):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ