01 05 2023

Փաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր․ Ալվինա Աաբաբյան

Փաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր․ Ալվինա Աաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբկանը գրում է․

«Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։ Ասել է, թե հասնել անցակետին հնարավոր է միայն հայկական կողմի գիտությամբ և թույլտվությամբ։ Սահմանին ծառայություն իրականացնող հասարակ սահմանապահին ու ոստիկանին նման թույլտվություն տալու իրավունք կարող է տալ վերադասը, վերադասին էլ՝ քաղաքական իշխանությունը։

Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ անօրինական տեղադրված ադրբեջանական անցակետում նկարահանված տեսանյութը չէր կարող իրականություն դառնալ առանց Երևանի և Ստեփանակերտի թողտվության, համաձայնության և ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների։ Փաստացի սա լավ կազմակերպված "հայ"-ադրբեջանական բեմականացում էր, որը հաջողությամբ մարսվելու դեպքում մի մեծ քայլ է լինելու դեպի Արցախի ադրբեջանականացում՝ ամբողջական հայաթափման ելքով։

Մի կարևոր նկատառում էլ․ ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր "անցանկալի" հայերին, հատկապես՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան ռազմական գործողությունների ու 44-օրյա պատերազմի մասնակիցներին։

Եվ սա, կրկնեմ, Երևանի ու Ստեփանակերտի գիտությամբ, թողտվությամբ ու համաձայնությամբ․․․»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ