01 05 2023

Ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը․ Shamshyan.com

Ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ «Այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,- գրել է կայքը:

Վթարի հետևանքով օրեր անց`ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ