27 04 2023

Արցախի կառավարությանը միջպետական վարկ է հատկացվել

Արցախի կառավարությանը  միջպետական վարկ է հատկացվել

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել 2023 թվականի բյուջեի մասին օրերնքում եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ տրամադրել:

Ներկայացվող նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Նախագծով նախատեսվում էՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ  դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ