24 04 2023

Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լևոն Արոնյան

Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լևոն Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անձնապես ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ՝ ինչի եմ  հասել որպես մեզ ազգի ներկայացուցիչ: 

Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: 

Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ: 

Մի իմաստուն ասացվածք կա. «Կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել»: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ