Ոսկան Սարգսյանը գրում է․
«Սա Երևանի Հյուսիսային ավտոկայարանն է, այսօր եմ լուսանկարել։Պետական ո՞ր բարձր պաշտոնյան է հասարակական տրանսպորտով երթևեկում, որ տեսնի ավտոկայարանի ծակ տանիքը։ Դիլիջանի ավտոկայարանի տարածքը վարձակալությամբ են տվել, այնտեղ մթերային խանութ, սննդի կետ է գործում, Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքում հագուստի խանութներ են, այդ տարածքների վարձակալության գումարներով ինչո՞ւ Հյուսիսային ավտոկայարանի տանիքի ծակը չեն փակում։Այսպես Հայաստանում զբոսաշրջություն են զարգացնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը