«Ցավով պիտի արձանագրեմ, որ Եկեղեցի-իշխանություն համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Եկեղեցին պատրաստ է, Եկեղեցին միշտ էլ իր առաքելության մեջ հիմնական կարևորություն է ընծայել հայրենի իշխանության զորակցությունը, աջակցությունը եւ համատեղ համագործակցությունը: Այդ ճանապարհով մենք ավելի մեծ հաջողություններ արձանագրել և ավելի դյուրավ հարցերը կկարողանանք ազգային մեր կյանքում կարգավորել: Դժբախտաբար, այդ համագործակցությունն իր ցանկալի բարձրության վրա չէ»,-ասաց Վեհափառ Հայրապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը