Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ապրիլի 22-30-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն:
Սինանյանը կլինի Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա, Մադրիդ քաղաքաներում՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը