Տարոն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է,որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։
Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշնեի պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ:
Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։
Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը