Ջեյ-Փի (J-P Justice & Protection) փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը գրում է․
1970-80-ականներին ԱՄՆ-ում տեղի էին ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ ընդդեմ պատերազմի, որոնց ընթացքում մարդիկ արտահայտում էին իրենց դժգոհությունը նաև դրոշ այրելով, այդ թվում նույնիսկ՝ ԱՄՆ-ի դրոշը։
Դրան հաջորդեցին բազմաթիվ նահանգներում դրոշի այրման վերաբերյալ խիստ օրենսդրական կարգավորումներ՝ ընդհուպ մինչև պատասխանատվություն սահմանող։ Թեքսաս նահանգում նման դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի արդյունքում Գերագույն դատարանը համապատասխան բողոքը (Texas v. Johnson) ընդունում է քննության:
1989 թվականին, ԱՄՆ Գերագույն դատարանը ընդունում է նախադեպային որոշում ըստ որի դրոշի այրման արգելումը խախտում է քաղաքացիների ազատ արտահայտվելու և դրանից բխող սահմանադրական իրավունքները, և դրոշի այրումը որքան էլ ինտենսիվ է սակայն համարվում է անհամաձայնության արտահայտման միջոց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը