14 04 2023

Ո՞ւմ են ծառայում ՀՀ ոստիկանները, որ Ադրբեջանի դրոշն այրելու համար Արամին բերման են ենթարկում․ Հովհաննես Հարությունյան



Հայեցի արարքի համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել և արդեն 2 ժամից ավել է պահում են Շահումյանի ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին իր ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։

Նա կոչ արեց բոլորին միանալ ոստիկանական բաժանմունքի դիմաց, որպեսզի պարզաբանում պահանջեն, թե ում են ծառայում ոստիկանները, որ Ադրբեջանի դրոշն այրելու համար բերման են ենթարկում դիզայներ Արամ Նիկոլյանին։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ