14 04 2023

Ի՞նչ ա նշանակում՝ 13 տարի սպասենք, շենքը սարքվի, ասեն՝ տուն չունեք․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ



Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

«3 տարի է, տնից դուրս եմ եկել, վարձով եմ մնում, որովհետև 2010թ. պայմանագիր ենք կնքել, այդ ժամանակ ընտանիքում 5 հոգով էինք, 13 տարի անցել է՝ դարձել ենք 15: Բնականաբար, տեղ չենք անում այդ տանը, դուրս եմ եկել ստիպված, վարձով եմ ապրում: Ի՞նչ ա նշանակում՝ 13 տարի սպասենք, շենքը սարքվի, ասեն՝ տուն չունեք: Այդպես ո՞նց կլինի: Պայմանագիր ենք կնքել, որ վաղը դատարան տա՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակիչ Գսպոյան Վլադիմիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ