«Երևանի կանաչ ֆոնդի մոտ 50 տոկոսը գտնվում է կենսունակության ավարտում կամ դրան մոտ. եթե ուզում ենք Երևանում օդ ունենալ շնչելու, այդ ծառերը պետք է փոխարինել նոր ծառերով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը. «Այստեղի ծառերը կորցրել էին կենսունակությունը»,- հավելել է նա՝ անդրադառնալով Օպերայի տարածքում ծառերը կտրելուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը